ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բանակը թափանցիկ կդառնա՞ հասարակության համար

Բանակը թափանցիկ կդառնա՞ հասարակության համար
15.04.2013 | 18:39

Հելսինկյան ընկերակցության Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցից irates.am-ը հետաքրքրվեց, թե ԱԺ-ում կազմակերպվող լսումները կարո՞ղ են նախադրյալներ ստեղծել, որպեսզի որևէ բարձրաստիճան պաշտոնյա, իր պաշտոնեական պարտականությունները չկատարելու համար, ենթարկվի պատասխանատվության:
«Չունեմ տվյալներ, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյա պատասխանատվություն կրի իր գործառույթների՝ ոչ պատշաճ կատարման համար, ասենք,՝ քաղաքացիների կողմից ահազանգերի հիման վրա: Եթե քաղաքական ղեկավարությունը որոշում է, որ նպատակահարմար չէ այս կամ այն զինծառայողի, հրամանատարի ծառայությունը, ապա դրա մասին չենք էլ իմանում: Վերջին դեպքը Արշալույս Փայտյանին էր վերաբերում, այն էլ՝ Կապանի մսի կոմբինատի տենդերը շահեց՝ գոմեշի մսի մատակարարման գծով: Բացատրություն չտրվեց, չհասկացանք, թե ինչ ատկատ էր արել»,- ասաց մեր զրուցակիցը:
Հարցին` այսօրինակ լսումները կօգնե՞ն, որ բանակը հասարակության համար դառնա թափանցիկ, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Մենք գործողություններով ենք գնահատելու թափանցիկությունը, պատրաստակամությամբ, ոչ թե հայտարարություններով: Այս լսումներով խնդիր է դրվում բանակի պրոնլեմները դարձնելու թափանցիկ :Թափանցիկ կդառնա՞ բանակը հասարակության համար, թե ոչ՝ ցույց կտան ժամանակը և հետագա գործընթացները»: Իրավապաշտպանը կարևոր է համարում, որ ԱԺ համապատասխան հանձնաժողովը պատասխանատվություն է վերցրել վերահսկողական գործառույթներ և դրա միջոցով նաև՝ հասարակական վերահսկողություն իրականացնելու:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2159

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ